Սա այն օրերից է, երբ պետք խորհել եւ դասեր քաղել այդ սարսափելի իրադարձություններից։ Ես մշտապես հայտարարել եմ իմ սեփական տեսակետը 1915 թվականին կատարվածի վերաբերյալ, եւ իմ տեսակետը այդ պատմության վերաբերյալ չի փոխվել։ Մեր բոլորի շահերից է բխում փաստերի լիարժեք, անկեղծ եւ արդարացի ճանաչմանը հասնելը։ Մեծ Եղեռնը հայ ժողովրդի պատմության կործանարար էջերից է, եւ մենք պետք է կենդանի պահենք այդ մասին հիշողությունը՝ ի նշան զոհերի հանդեպ հարգանքի եւ որպեսզի խուսափենք անցյալի սահմռկեցուցիչ սխալներից։ Ես ողջունում եմ այն թուրքերին, ովքեր 1915 թվականին փրկել են հայերի, եւ քաջալերված եմ պատմության այս ցավալի դրվագի շուրջ թուրքերի եւ հայերի միջեւ երկխոսությամբ, ինչպես նաեւ հենց Թուրքիայում ծավալվող քննարկումներից։ Միասնաբար, թուրք եւ հայ ժողովուրդները ավելի կուժեղանան՝ ճանաչելով իրենց ընդհանուր պատմությունը եւ ընդունելով իրենց ընդհանուր մարդկայնությունը։
1915-ի անմարդկային եղելությանը դիմակայելիս՝ մենք մինունույն ժամանակ ոգեշնչվում ենք հայ ժողովրդի նշանակալի ոգով։ Թեեւ ոչինչ չի կարող հետ բերել նրանց, ովքեր սպանվեցին Մեծ Եղեռնի ժամանակ, այն ներդրումները, որ հայերը կատարել են ամբողջ աշխարհում վերջին 95 տարիների ընթացքում ապացույցն են հայ ժողովրդի ուժի, կենսունակության եւ քաջության։ Հայ ժողովրդի անսաստելի ոգին շարունակական հաղթանակ է նրանց նկատմամբ, ովքեր նպատակադրվել էին ոչնչացնել հայերին։ Նրանցից շատերը Միացյալ Նահանգներ եկան որպես 1915-ի զարհուրանքներից փրկվածներ։ Հայկական ծագման ամերիկացիների մի քանի սերունդներ հարստացրել են մեր համայնքները, խթանել մեր տնտեսությունը եւ ուժեղացրել մեր ժողովրդավարությունը։ Հայերի ուժեղ ավանդույթները եւ մշակույթը նաեւ դարձան նոր հանրապետության հիմքը, որը դարձել է ազգերի համայնքի մի մասը, եւ համաշխարհային համայնքի հետ գործընկեր է ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին։
Այսօր մենք կանգ ենք առնում նրանց հետ, եւ հայերի հետ ամենուր՝ հիշելու 1915-ի ահավոր իրադարձությունները՝ խորհ հիացմունք տածելով նրանց ներդրումների հանդեպ, որոնք հետեւում են թողնում այս մութ անցյալը եւ մեզ ապագայի հույս ներշնչում։