Մեղադրող դատախազը միջնորդեց Արմեն Սարգսյանին դատապարտել ազատազրկման` 2 տարի 6 ամիս ժամկետով, իսկ Լյուսյա Այվազյանին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման, բայց ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառել, եւ նրան դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակել: Այվազյանի նկատմամբ ավելի մեղմ պատիժ կիրառելու անհրաժեշտությունը մեղադրողը հիմնավորեց այն հանգամանքով, որ նա օգնել է նախաքննությանը, իսկ Արմեն Սարգսյանը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Արմեն Սարգսյանը եւ Լյուսյա Այվազյանը ձերբակալվել են անցած տարեվերջին մամուլում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 2008-ի փետրվարի 23-ի հույժ գաղտնի հրամանի քաղվածքի մի քանի կետերի հրապարակման առնչությամբ: Արմեն Սարգսյանը Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետի պաշտոնից ազատվել է 2008 թվականի աշնանը:
Դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, 2009-ի նոյեմբերին Սարգսյանը Լյուսյա Այվազյանից խնդրել է պատճենահանել հույժ գաղտնի հրամանի քաղվածքը եu փոխանցել իրեն: Այնուհետեւ, ըստ մեղադրող կողմի, 2009 թվականի դեկտեմբերին հույժ գաղտնի հրամանի քաղվածքը տպագրվել է մամուլում:
Պաշտպանության նախկին նախարարի այս հույժ գաղտնի հրամանի քաղվածքի հրապարակված մասի համաձայն, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից օրեր առաջ զինված ուժերի ողջ անձնակազմին հրահանգվել է տեղափոխել զորանոցային վիճակի, պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել տաբելային զենքով զինված սպայական խմբեր, Երեւանի կայազորի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ենթակայությամբ ստեղծել «Կայազորի պետի վարչակազմ» անվանմամբ նոր կառույց։
Ընդդիմադիր մամուլը սա որակել էր «ռազմական հեղաշրջման» հրաման, մինչդեռ պաշտպանության նախարարությունն ու կառավարությունը հերքում են զինված ուժերը ներքաղաքական իրադարձություններում ներգրավելու վերաբերյալ վարկածները, պնդելով, որ դա ընդամենը զինված ուժերը «Զորանոցային վիճակի բերելու» վերաբերյալ իրավական ակտ է եւ չի կարող գնահատվել որպես զինված ուժերի օգտագործում վկայակոչող ակտ։
Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ Արմեն Սարգսյանը այսօր դատարանում հայտարարեց, որ ինքը չի համարել եւ չի համարում, որ այդ հրամանը գաղտնիք է պարունակում, դրա համար էլ նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել։
Դատական հաջորդ նիստում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը եւ կողմերը կհրապարակեն իրենց դիրքորոշումը առաջադրված մեղադրանքի վերաբերյալ: