Դա նշանակում է, որ այս դպրոցները այլեւս առաջին դասարանցիներ չեն ընդունելու, եղած միջին դասարանները տանելու են մարման եւ արդյունքում՝ մի քանի տարի հետո, ունենալու են միայն 10-12-րդ դասարաններ՝ տարբեր հոսքային ուղղություններով:
Ավագ դպրոցներում սովորելու են այն աշակերտները, ովքեր որոշել են ուսումը շարունակել բուհերում:
Երեւանից Կառավարության հաստատմանը ներկայացված ցանկում ներառված են մայրաքաղաքի 20 դպրոցներ:
Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանի խոսքով, արդեն սեպտեմբերից Երեւանի բոլոր համայնքներում, բացի Նորք- Մարաշից, կգործեն ավագ դպրոցներ: Նորք-Մարաշում ավագ դպրոցները կառանձնացվեն մյուս տարի:
Առաջին 10 ավագ դպրոցներն առանձնացվել են 2008 թվականին, 2009-ին հանրապետության տարածքում արդեն 48 ավագ դպրոցներ էին գործում, այս տարի ավելացվելու են եւս 43-ը, իսկ մինչեւ 2012 թվականը դրանց թիվը նախատեսվում է հասցնել150-ի:
Գործընթացի նպատակը, Կրթության եւ գիտության նախարարության պնդմամբ, կրթության որակը բարձրացնելն ու կրկնուսույցների ինստիտուտին հրաժեշտ տալն է:
Սակայն ուսուցիչներն ու ծնողները իրենց մտահոգությունն են հայտնում, որ այս փոփոխությունները չեն նպաստի կրթության որակի բարձրացմանը:
Ամենից մտահոգիչը ծնողների, ուսուցիչների եւ աշակերտների համար դպրոցից դպրոց տեղափոխության հարցն է:
«Անցումային տարիքում գտնվող դեռահասներին միանգամից այլ միջավայր տեղափոխելը շատ բարդություններ կարող է ստեղծել թե' նրանց, թե' ուսուցիչների համար: Իրենք այդ տարիքում կոնֆլիկտային են եւ անկանխատեսելի, շատ բարդ կլինի նոր միջավայրում արագ հարմարվելը, արդյունքում՝ կրթական գործընթացն էլ դրանից կտուժի», - կարծիք է հայտնում Ռուզաննան, ով անգլերենի ուսուցչուհի է:
Ուսուցիչներին մտահոգում է նաեւ փոփոխությունների ընթացքում սպասվող կրճատումների հարցը:
«Եթե ավագ դպրոցներում տարրական դասարաններ չեն լինելու, հետեւաբար ուսուցիչներին էլ կամաց-կամաց կրճատելու են, մենք արդեն յուրաքանչյուր ժողովից հետո զգում ենք, որ վտանգը կա եւ նախապատրաստվում ենք», - ասում է ֆրանսերենի ուսուցչուհի Անահիտը:
Նախարարության հանրակրթության բաժնի վարիչ Նարինե Հովհաննիսյանը թեեւ ասում է, որ նախարարը հրահանգել է կրճատումներ չանել, սակայն չի բացառում, որ այս ընթացքում որոշ ուսուցիչներ կարող են աշխատանքից ազատվել: