Ամերիկացի կոնգրեսական, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 օրինագծի հեղինակ Ադամ Շիֆը նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային` կոչ անելով պատշաճ կերպով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ընդգծելով, որ նախագահ Օբաման 2009 թվականի ապրիլքսանչորսյան ուղերձում դա չի արել «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հնարավոր հաշտեցման պատճառով», Շիֆը, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի փոխանցմամբ, իր նամակում հավելում է, որ «դա հաշտեցման բնույթի խեղաթյուրված ըմբռնում է», քանի որ հաշտեցումը «երբեք չի կարող ամուր հիմք գտնել ցեղասպանության ուրացման մեջ կամ լռել` հանդիպելով ուրացման»:
«Արձանագրությունների հետ կապված գործընթացը Հայոց ցեղասպանության բանաձեւի հետ կապելը քաջալերում է Թուրքիային` չվավերացնելու դրանք, քանի որ թուրքերը գիտեն, որ գործընթացի երկարաձգումը բանաձեւի ընդդիմախոսներին Հայոց ցեղասպանության ճանաչումը ձգձգելու շարունակական պատրվակ է ընձեռում», - ասված է Ադամ Շիֆի նամակում: