Արտասահմանյան մամուլը` անգլիական , ֆրասիական, ամերիկյան, ռուսական, իտալական, գերմանական եւ այլն, դեռ 1890-ականների կեսերից լայնորեն անդրադարձել է Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցող հայկական ջարդերին՝ ոչ միայն հրապարակումներով, հոդվածներով ու վերլուծականներով, այլեւ պատկերագրերով ու լուսանկարներով:
Թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը բացման արարողությանը նշեց, որ ցուցահանդեսը առաջիկա հինգ տարիներին ներկայացվելու է նաեւ արտասահամանյան մի շարք երկրներում:
«Այն լինելու է շարժական, բազմալեզու եւ պտտվելու է բոլոր համայնքներում: Եվ սա մեր աշխատանքներից մեկն է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ կապված», - ասաց Դեմոյանը՝ շարունակելով. - «Մենք թանգարանում ունենք բազմաթիվ թերթեր, ամսագրեր, որոնց ներսում ունենք օրիգինալ հոդվածներ, հաղորդագրություններ, բայց սկզբունքը այստեղ շատ խիստ է: Այստեղ վերցված են միայն նրանք, որոնք առաջին էջին են անդրադարձ կատարում»:
Արտասահմանյան մամուլի էջերում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին հրապարակված լուսանկարներն ու պատկերագրերը ներկայացնում են թե' համիդյան ջարդերը, թե' կիլիկյան կոտորածները, թե' հայերի տեղահանությունը, նաեւ` 1915 թվականից հետո հայ գաղթականների թշվառ վիճակը, որբահավաք աշխատանքը, թուրքերի կողմից առեւանգված կանանց ու երեխաներին։
Ներկայացնելով ցուցանմուշները՝ թանգարանի տնօրենը պարզաբանեց. - «Տեսնում եք ֆրանսիական, իտալական, անգլիական հրապարակումներ՝ թերթեր, ամսագրեր, որոնց առաջին էջերին տեսնում եք կոտորածների տեսարաններ՝ կոտորածներ Ստամբուլում, կոտորածներ Արեւմտյան Հայաստանում»:
Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը, ով օրերս կայացած «Մշակութային ցեղասպանության» խորագրով գիտաժողովի բանախոսներից էր, «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս փաստավավերագրական նյութը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար։
«Մշակութային ցեղասպանության բաղկացուցիչ մասն է նաեւ Ցեղասպանության ժխտումը: Այս ցուցահանդեսը ուղղակի պերճախոս ձեւով ցույց է տալիս, որ ժամանակին ոչ թե հայկական, այլ ոչ կողմնակալ, եվրոպական՝ այդ թվում Թուրքիայի դաշնակից երկրների մամուլը իր թերթերի առաջին էջերում ե'ւ լուսանկարների տեսքով, ե'ւ ծաղրանկարների տեսքով, ե'ւ պարզապես անդրադարձների տեսքով ուղղակի լուսաբանում է՝ օր առ օր գավառ առ գավառ, տեղի ունեցող իրադարձությունենրը»:
Հայոց ցեղասպանության հարցը քաղաքանից պատմական դաշտ տեղափոխելու թուրքական կողմի ցանկությունը, ըստ Անուշ Հովհաննիսյանի, բոլորովին արդարացված չէ:
«Որովհետեւ պատմական առումով Ցեղասպանության փաստը ընդունված է աշխարհի կողմից, եւ անհերքելի է, անժխտելի է դա: Եկել է այլ փուլ՝ աշխարհից պահանջել ոչ միայն ճանաչում, այլեւ դատապարտում, որովհետեւ դա շատ կարեւոր է, քանզի ցեղասպանությունը ոճիր է, ոճիրը դատապարտման կարիք ունի»: