Մատչելիության հղումներ

Բակիեւը պնդում է, որ Ղրղըզստանի օրինական նախագահը ինքն է


Կուրմանբեկ Բակիեւը այսօր հայտարարել է, որ շարունակում է մնալ Ղրղըզստանի օրինական նախագահը:

Նա համաշխարհային առաջնորդներին կոչ է արել չճանաչել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը` պնդելով, թե այն «ինքնակոչների ավազակախումբ է»:

Այդ հայտարարությունները Բակիեւը արել է Մինսկում, ուր ժամանել է երեկ:

Անցած շաբաթավերջին Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը հայտարարել էր, որ Բակիեւը պաշտոնապես հրաժարական է տվել: «Այս ողբերգական օրերին գիտակցելով պատասխանատվությունը ժողովրդի ապագայի համար, Ղրղըզստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար, Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն` ես հրաժարական եմ տալիս», - Բակիեւի հրաժարականից այս մեջբերումն էր ներկայացրել ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օտունբաեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG