Խոշոր ավիաընկերությունները պնդում են, որ այս բնագավառին սնանկացում է սպառնում, եւ պահանջում են արտոնել չվերթների վերսկսումը, սակայն Եվրոպական միությունը պատասխանել է, որ առավել կարեւորը ուղեւորների անվտանգությունն է, ուստի, վերսկսումը դեռ անհնարին է։
Որոշ ընկերություններ իրականացրել են փորձնական թռիչքներ եւ հայտնել, որ որեւէ խնդիր չի ծագել։ Եվրոպական մի շարք երկրներում օդանավակայանները մի քանի ժամով բացվել են, սակայն ընդհանուր առմամբ եվրոպական օդային տարածքը փակ է։
«Հրաբխի ժայթքումը աննախադեպ երեւույթ չէ, ամբողջ աշխարհում կան թռիչքներն այդ հանգամանքներում իրականացնելու հստակ կանոններ, եւ դրանք չեն ենթադրում այնպիսի խիստ սահմանափակումներ, ինչպիսին կիրառվում են Եվրոպայում», - հայտարարել է Եվրոպական օդագնացության ընկերակցությունը։
Եվրոպական միության մրցակցության հարցերով հանձնակատար Խոակին Ալմունիան ասել է, որ առավել տուժած ավիաընկերությունները պետություններից օժանդակություն կստանան։
Չարաբաստիկ հրաբխի դժվարարտասանելի անունն է` Էյաֆյալլայոկուլ, ինչը նշանակում է «Լեռնային սառցադաշտերի կղզի», այն գտնվում է մայրաքաղաք Ռեյկյավիկից 200 կիլոմետր արեւելք։ Հրաբխի բարձրությունը մոտ 1670 մետր է, խառնարանի տրամագիծը 3-4 կիլոմետր է։ Վերջին անգամ այսչափ հզոր ժայքթումներ գրանցվել են 19-րդ դարի 20-ական թվականներին։
Իսլանդիայի իշխանությունները տարհանել են այդ շրջանի բնակիչներին, որոշ բնակավայրերում արտակարգ դրություն է հայտարարված, բնակիչներին հորդորում են դուրս չգալ տներից։ Լավան մարդկանց չի սպառնում, վտանքը` արտանետված գազն ու մոխիրն է։
Իսլանդական հրաբխի մոխիրը խափանել է նաեւ Հայաստանի եւ Եվրոպայի օդային հաղորդակցությունը։ «Զվարթնոց» օդանավակայանի խոսնակ Գեւորգ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին երկուշաբթի օրը հայտնել է, որ բուն օդակայանն ամբողջությամբ պատրաստ է սպասարկել բոլոր օդանավերը, «Զվարթնոց»-ում որեւէ խնդիր չկա, թռիչքներ տարբեր ուղղություններով իրականացվում են, սակայն եվրոպական ուղղության որոշ չվերթներ հետաձգվել են։