Վանկուվերի գործարարները 10-ը հազար դոլար են հանգանակել 2010 թվականի ձմեռային օլիմպիադայում զոհված վրացի մարզիկ Նոդար Կումարիտաշվիլիի ընտանիքի համար։
21-ամյա մարզիկը փետրվարի 12-ին Ուիստլերի սառցուղում մարզումների ընթացքում կորցրել էր սահնակի կառավարումը եւ բախվել բետոնե պատին։ Նրան ուղղաթիռով փոխադրել էին հիվանդանոց, սակայն ճանապարհին երիտասարդը մահացել էր։
Վանկուվերի առեւտրի պալատը հույս է հայտնել, որ «այդ օգնությունը գոնե մասամբ կթեթեւացնի որդեկորույս ընտանիքի ցավը»։
Միջազգային օլիմպիական կոմիտեն երկուշաբթի օրը հրապարակելու է սահնակային սպորտի միջազգային ֆեդերացիայի զեկույցը Նոդար Կումարիտաշվիլիի մահվան հանգամանքների մասին։
Ուղիղ հեռարձակում