Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հայտարարել է Անկախ ընտրական հանձնաժողովի նոր ղեկավար նշանակելու մասին։ Նախագահի խոսնակ Վահիդ Օմարն ասել է, որ հանձնաժողովը հետայսու ղեկավարելու է Ֆազել Ահմեդ Մանավին։
Վերջինս փոխարինում է Ազիզուլահ Լոդինին, որի պաշտոնավարման օրոք անցկացված եւ Համիդ Քարզայի վիճահարույց հաղթանակով ավարտված ընտրությունները խստորեն քննադատվել են Աֆղանստանում եւ ամբողջ աշխարհում։
Այժմ Աֆղանստանի Անկախ ընտրական հանձնաժողովը պատրաստվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Ուղիղ հեռարձակում