Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարի վաշինգտոնյան շփումների առանցքային հարցերից մեկը հենց հայ - թուրքական երկխոսությունն է դարձել:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդման համաձայն` Ահմեդ Դավութօղլուն Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հայ - թուրքական հարցը քննարկելուց բացի, նույն թեմայի շուրջ զրուցել է նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում Թուրքիայի դեսպանների հետ, այդ հանդիպմանը ներկա են եղել նաեւ հյուպատոսները Չիկագոյում, Հյուսթոնում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Բոստոնում:
Արտգործնախարարը դիվանագետներին խնդրել է հայկական սփյուռքից բացի երկխոսություն սկսել նաեւ արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների հետ` ներկայացնելու համար Թուրքիայի տեսակետը:
Թուրքական հանրային հեռուստաընկերության հաղորդման համաձայն` պաշտոնական Անկարայի տեսակետները ներկայացնելու, տարածելու համար հյուպատոսները հիմնականում հակառակ կարծիք ունեցողների հետ հանդիպումներ կանցկացնեն:
«Հարցերը այնքան շատ էին, որ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը մեկ-երկու հանդիպման ընթացքում չէին կարող դրանք քննարկել», - ասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ֆիլիպ Քրոուլին:
Թուրքիայի արտգործնախարարը Միացյալ Նահանգներում տեղի ունեցած իր շփումների ընթացքում քննարկած երկու հարցերը` հայ - թուրքական հարաբերություններն ու Իրանի միջուկային ծրագիրը, պատրաստվում է մանրամասն ներկայացնել Բաքու, ապա` Թեհրանում կատարելիք իր այցերի ընթացքում:
«Եթե Ադրբեջանի նախագահը Վաշինգտոն ժամանած լիներ, հնարավոր կլիներ գործընթացի արագացում գրանցել», - ԱՄՆ-ում հայտարարել է Դավութօղլուն` կարծիք հայտնելով, թե այդ իմաստով մի «կարեւոր պահ կորցվեց»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան համաժողովին մասնակցելու հրավեր չէր ստացել:
Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը բավական խիստ գնահատականներ պարունակող մի նամակ է հղել գործընկերներին, որտեղ հայտարարում է, թե «երբեք չի կարող ընդունել կամ հարգել բացահայտ կամ քողարկված այն պնդումները, թե ժամանակակից պատմության մեծագույն հանցագործություններից մեկը` Հայոց ցեղասպանությունը, տեղի չի ունեցել»:
Բերմանը այդ նամակում անդրադառնում է թուրք - ամերիկյան նախաձեռնության խմբի անդամների կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակին հղվող նամակներին, որով հորդորում են Կոնգրեսի օրակարգում չընդգրկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը:
«Ես համաձայն չեմ նամակում նշված շատ դրույթների, բայց հատկապես դեմ եմ «այսպես կոչված հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձեւ» արտահայտությանը։ Դրանով, փաստորեն, մարտահրավեր է նետվում եւ կասկածի տակ է առնվում հայերի ցեղասպանության պատմականությունը, որը վկայող փաստերը իրականում անհերքելի են», - ընդգծել է Հովարդ Բերմանը:
Հանձնաժողովի նախագահը նաեւ կասկածելի է համարել այն պնդումները, թե Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունումը հարված կհասցնի հայ – թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացին, եւ հայտարարել է, թե դրանց վրա «փոշի է սկսում հավաքվել», իսկ արագ վավերացումն էլ բավական կասկածելի է: