2008 թվականի ընտրություններին հետեւած մարտիմեկյան իրադարձությունների 10 զոհերից 9-ի իրավահաջորդները դատարանում բողոքարկում են մարտի 1-ի սպանությունների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության ու Գլխավոր դատախազության անգործությունը։
Դատախազ Հարություն Հարությունյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազության հիմնավորումները։ Բողոքարկող կողմին ժամանակ տրվեց դրանց ծանոթանալու։
Դատարան էր ներկայացել նաեւ Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում զոհերի իրավահաջորդների բողոքը «անհիմն» որակեց։
«Ոչ միայն հիմքեր չկան, այլ այդ բողոքը ինքն իրենով ձեւական բնույթ է կրում», - ասաց Հարությունյանը, - «Բողոքում առարկայական որեւէ բան չկա՝ գոնե ձեւի համար»։
Հարցին, թե արդյո՞ք անգործություն չէ այն փաստը, որ սպանությունները չեն բացահայտվել, Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչն արձագանքեց. - «Իհարկե ոչ։ Ինքա՞ն չբացահայտված հանցագործության դեպքեր գիտեք ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Դա անգործությո՞ւն է, ուրեմն ամբողջ աշխարհը անգո՞րծ է»։