Մատչելիության հղումներ

Ալի Հասանով. «Ադրբեջանը Ղարաբաղյան հակամարտության լուծման այլընտրանքային ուղիներ է փնտրում»


«Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման այլընտրանքային ուղիներ է փնտրում», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:

«Ադրբեջանը համարժեք քայլեր է ձեռնարկում` որոնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունավետ լուծում: Ներկայումս հակաամերիկյան տրամադրությունները ուղղված են, առաջին հերթին, Հայաստանի զավթողական քաղաքականությունը պաշտպանող Կոնգրեսի եւ ԱՄՆ-ի իշխանությունների դեմ», - «Թրենդ» լրատվական գործակալության վկայությամբ` ասել Հասանովը:

Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը սատարել է ԱՄՆ-ին խաղաղապահ առաքելությունում, մահմեդական երկրների հետ հարաբերությունները փչացնելու շեմին էր, էներգետիկ հարցերում հաշվի է առել ԱՄՆ-ի շահերը:

Նախօրեին Հասանովը կասկած էր հայտնել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում պաշտոնական Վաշինգտոնի` որպես միջնորդ, անաչառության հարցում եւ մեղադրել էր Միացյալ Նահանգներին Հայաստանին աջակցելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG