Մատչելիության հղումներ

Ահմեդ Դավութօղլու. «Մենք վճռական ենք Հայաստանի հետ գործընթացը շարունակելու հարցում»


«Մենք վճռական ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու հարցում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումից հետո:

«Մենք փոխանցեցինք մեր այդ կամքը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ Միացյալ Նահանգների նախագահ Հիլարի Քլինթոնին», - «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

«Մենք կարծում ենք, որ անչափ կարեւոր է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ստորագրված արձանագրությունների իրականացումը, արձանագրություններ, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի մեծ ջանքերի շնորհիվ», - հայտարարել է Դավութօղլուն:

«Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճի լուծմանը: Հուսով ենք, որ բոլոր այս գործընթացներից հետո Կովկասում կգերիշխեն կայունությունը եւ խաղաղությունը», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Դավութօղլուն հայտնել է, որ երկուշաբթի օրը կայցելի Բաքու, որտեղից էլ մեկնելու է Իրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG