Հանդիպումն անցել է «Միասին ֆիլմեր նկարահանենք» խորագրի ներքո:
Նախապես անցկացվել էր կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի մրցույթ: Ներկայացված 55 նախագծերից (15-ը՝ հայկական կողմից, 40-ը՝ թուրքական) ընտրվել է 5-ը (3 նախագիծ հայկական կողմից, 2-ը՝ թուրքական):
Ընտրված նախագծերը կֆինանսավորվեն եւ կնկարահանվեն մինչեւ տարեվերջ:
«Հայաստան - Թուրքիա» կինոպլատֆորմի 2010 թվականի գործունեությունը ֆինանսավորում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Թոմաս Միտնախթն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձր գնահատեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչների նախաձեռնությունը, քանի որ «նրանք հասկացան, որ համատեղ ֆիլմ նկարահանելով կարելի է հաղթահարել մշակութային սահմանները եւ նպաստել խաղաղության հաստատմանը:
«Այն երազանքով, որ սկսեցինք «Ոսկե ծիրան»-ը՝ թե մի օր գալու է ժամանակ, որ փառատոնը պիտի վերածվի մի մթնոլորտի, որտեղ երիտասարդները սկսեն ֆիլմեր նկարել, ցանկություն առաջանա դարձնելու դա կինոլեզու, կարծես հասնում ենք մեր երազանքի այդ շրջանին», - ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:
Նկարահանվելիք 5 ֆիլմերը «Ոսկե ծիրան»-ի եւ թուրքական «Անադոլու քյուլթուր» կազմակերպության համատեղ աշխատանքի արդյունք են լինելու:
Ընտրված նախագծերը տարբեր թեմաներ են ընդգրկում: Հայկական կողմից ընտրված հայտերից մեկով, օրինակ, նախատեսվում է ֆիլմ նկարահանել Ստամբուլի մասին՝ «Գալաթա»:
«Քանի որ, իմ կարծիքով, Ստամբուլը աշխարհի ամենակինեմատոգրաֆիկ մեգապոլիսներից մեկն է համարվում, ես էլ՝ որպես տպավորվող մարդ, ուղղակի սիրահարվեցի այդ քաղաքին: Ու երբ առիթը եղավ, որոշեցի [նկարահանել] մի յուրահատուկ ձոն Ստամբուլի գեղեցկությանը», - ասաց նախագծի հեղինակ, երիտասարդ կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը:
Թուրք կինոռեժիսոր Գյուլենգյուլ Ալթընթաշի «Մի կորցրեք երեխաներին» ֆիլմի նախագիծը Ստամբուլում հայտնաբերված «Քեմփ Արմեն» կոչվող հայկական մանկական ճամբարի մասին է:
«Ստամբուլում, պարզվում է, գոյություն է ունեցել Քեմփ Արմեն անունով հայ մանուկների մի ճամբար կամ գիշերօթիկ դպրոց, որ այսօր թուրքերը խլել են հայերի ձեռքից: Բայց սերունդներ են մեծացել այդ ճամբարում, այդ թվում՝ հանրածանոթ Հրանտ Դինքը: Եվ ահա այդ ճամբարի վերաբերյալ մի ընտանեկան հուզիչ պատմության դրվագ պետք է ներկայացնի այս կինոնկարը», - ասաց «Հայաստան - Թուրքիա» կինոպլատֆորմի համակարգող Արծվի Բախչինյանը:
Կա ֆիլմի նախագիծ հայ-թուրքական սահմանին աշխատող հայ ու թուրք երկաթուղայինների մասին, մեկ այլ նախագծում պատմվում է Գյումրիում եւ Կարսում ապրող հայ եւ թուրք աղավնապահների մասին:
Հարություն Խաչատրյանը հետեւյալ կերպ ձեւակերպեց այս նախաձեռնության նպատակը. - «Զինվորները պատերազմում են, քաղաքական գործիչները ճանապարհ են հարթում կամ պայմանավորվում են իրար հետ ապագայի մասին, արվեստագետները բացում են սահմանները: Հույս ունեմ, որ մեզ կհետեւեն քաղաքական գործիչները»: