Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահի խոսնակը հերքում է Սարկոզի - Սարգսյան հանդիպման մասին լուրերը


Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց թուրքական մամուլի հրապարակումները, համաձայն որոնց` միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Փարիզում կայացել է նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ:

Արզումանյանի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը ներկայումս իր կարճատեւ արձակուրդը անցկացնում է Եվրոպայում եւ արձակուրդից կվերադառնա այս շաբաթավերջին:

Ինչ վերաբերում է հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջիկա քայլերին, ապա, ըստ նախագահի մամուլի քարտուղարի, Սերժ Սարգսյանը իր որոշումը կհրապարակի առաջիկայում:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG