Մատչելիության հղումներ

Երեւանի միակ պետական լողավազանը մի շարք խնդիրներ ունի


Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանը
Դավիթ Համբարձումյանի անվան լողավազանը

Մայրաքաղաքի միակ պետական լողավազանը, որ կրում է Դավիթ Համբարձումյանի անունը, 12.000-15.000 դրամ է սահմանել մեկ ամսվա վարձը: Ջրային մարզաձեւերի այս դպրոցի տնօրեն Ռոբերտ Ջանիբեկյանը «Մաքսլիբերթի»-ին պատմեց, որ իրենց լողավազանում ոչ միայն կարելի է լողալ, այլեւ սովորել լողալ:

«Մեր սահմանած գները, համեմատած այլ լողավազանների, միջին են համարվում», - պնդեց Ռոբերտ Ջանիբեկյանը:

Տնօրենի խոսքով` այս լողավազանը հիմնականում այցելում են փոքր տարիքի երեխաները, թեեւ այն ավելի շատ նախատեսված է մեծահասակների համար:

Խորհրդային տարիներին կառուցված Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի դպրոցը հիմնադրումից ի վեր կապիտալ վերանորոգման չի ենթարկվել: Դպրոցի տնօրենը պատմեց, որ իրենց միջոցներով կարողացել են միայն կոսմետիկ վերանորոգում իրականացնել եւ փոխել ջրի մաքրման համակարգը: Պետական ֆինանսավորմամբ նախատեսվում է, որ այս տարվա դեկտեմբերին ի վերջո կապիտալ վերանորոգում կիրականացվի:

Այս դպրոցում են պարապում նաեւ Հայաստանի լողի եւ ջրացատկի ազգային հավաքականի մարզիկները: Լողավազանի բժիշկ Անդրեյ Յացենկոն ասաց, որ դպրոցում մարզումների ժամանակ նա հետեւում է մարզիկների առողջական վիճակին, բայց Հայաստանից դուրս ընթացող մրցումների ժամանակ հավաքականի հետ բժիշկ չի լինում, ինչը, ըստ նրա, նույնպես մեծ խնդիր է:

Դպրոցի լողավազանը 25 մետր է, մինչդեռ միջազգային մրցումների ժամանակ մարզիկները պետք է մրցեն 50 մետրանոց լողավազանում:

XS
SM
MD
LG