Վաշինգտոնում անցկացվող միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցող արտգործնախարարների պատվին ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից տրված աշխատանքային ճաշի ընթացքում երեկ զրույց են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, «նախարարների զրույցը վերաբերել է նախորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների շարունակմանը»:
Սարգիս Հարությունյան