Տիգրան Սարգսյանը նշեց, որ հարկային բարեփոխումների ծրագրի իրականացման ժամկետները, առաջին հերթին համաշխարհային տնտեսական ճգնաժամով պայմանավորված, հետաձգվել են, եւ այժմ իրականացված է նախատեսված միջոցառումների միայն 40 տոկոսը։
Գնահատելով խոշոր հանքարդյունաբերող Armenian Copper Programme (ACP)ընկերության աշխատանքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ 2009 թվականին կառավարության կողմից հանքահումքային արդյունաբերությանը կարճաժամկետ օգնություն տրամադրելու որոշումը ամբողջությամբ իրեն արդարացրել է. - «2009թ-ին համաշխարհային շուկայում [պղնձի] գները բարձրացան: 2010-ի համար գնահատականները բավականին օպտիմիստական են: Եթե պահպանվեն այն գները, որոնք այսօր միջազգային շուկայում ձեւավորվել են, ապա կարձանագրենք, որ այս ոլորտում եւ կոնկրետ այս ձեռնարկությունը [ACP-ն] իր արժեքային արտահայտությամբ եւ ծավալներով առնվազն 30 տոկոս աճ է ունենալու»:
Ընդհանուր առմամբ, լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը 2010-ի առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները որակեց անսպասելի ու հուսադրող. - «Եթե մեզ հաջողվի պահպանել այս տեմպերը, ինչ արձանագրել ենք այս տարվա առաջին եռամսյակին, ապա 2010թ-ը ամբողջությամբ հնարավորություն կտա գնահատել հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետությունը»:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ կառավարության աշխատանքը դրական էր գնահատել, իսկ վարչապետին փոխարինելու հնարավորությունը համարել անիմաստ:
Վարչապետ Սարգսյանը, սակայն, իր երկամյա գործունեությունը չի ուզում գնահատել՝ դա թողնելով հասարակությանը: