Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցությանը զուգահեռ շարունակում է հանդիպումները ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Նախագահի մամլո գրասենյակի հաղորդագրության համաձայն, նախագահը ապրիլի 12-ին հանդիպել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են հայապահպանությանը, հայաստան-սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցեր։ Սերժ Սարգսյանը Հանձնախմբի անդամների հետ զրուցել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի մասին: