Մատչելիության հղումներ

Ժամանակավոր կառավարությունը Բակիեւին հանձնվելու համար մինչեւ օրվա վերջ ժամանակ է տվել


Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը փախուստի մեջ գտնվող նախագահ Կուրմանբեկ Բակիեւին հանձնվելու համար մինչեւ օրվա վերջ ժամանակ է տվել` սպառնալով հակառակ դեպքում գրոհել երկրի հարավում գտնվող նրա ապաստարանը:

Ապրիլի 7-ի արյունալի իրադարձություններից հետո Բակիեւը պատսպարվում է երկրի հարավային Ջալալաբադի շրջանում:

Ժամանակավոր կառավարության ղեկավարի տեղակալ Ազիմբեկ Բեկնազարովը այսօր հայտարարել է, որ Բակիեւին անձեռնմխելիությունից զրկելու մասին հրամանագիր է հրապարակվել, եւ փախուստի մեջ գտնվող նախագահը չհանձնվելու դեպքում կձերբակալվի:

Կուրմանբեկ Բակիեւը պնդում է, թե դեռեւս երկրի նախագահն է, եւ վստահեցնում է, որ իրեն չեն ահաբեկում սպառնալիքները:

Արդեն երկրորդ օրն է` Ղրղըզստանի հարավային բնակավայրերում ցույցեր են անցկացվում ի պաշտպանություն Բակիեւի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG