Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԱԿ-ին` ԱՄՆ-ի նախագահի արտահայտությունների կապակցությամբ


«Ռոյթերզ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանը պատրաստվում է բողոք ներկայացնել ՄԱԿ-ին` ընդդեմ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի արտահայտությունների, որոնք գնահատվել են իբրեւ Իրանի վրա միջուկային զենքի գործադրմամբ հարձակման սպառնալիք:

Նախորդ շաբաթ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանի եւ Հյուսիսային Կորեայի նկատմամբ` որպես միջուկային զենքը չտարածելու ռեժիմը չպահպանող երկրների, կարող են չկիրառվել ԱՄՆ-ի` միջուկային զենք օգտագործելու վերաբերյալ սահմանափակումները:

«Այս հայտարարությունը վկայում է, որ միջուկային զենք ունեցող երկրները շատ ավելի մեծ սպառնալիք են համաշխարհային անվտանգությանը», - հայտարարել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG