Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը հյուսիսային Քունդուզ նահանգում պատսպարված թալիբներին կոչ է արել հրաժարվել բռնություններից։ Հյուսիսային շրջաններում տիրող իրավիճակին ծանոթանալու համար այսօր նախագահը ՆԱՏՕ-ի եւ ամերիկյան ուժերի հրամանատար Սթենլի Մաք-Քրիսթալի ուղեկցությամբ մեկնել է Քունդուզ։ Տեղի նահանգապետը տեղեկացրել է, որ գրոհայինների դեմ ՆԱՏՕ–ի եւ Աֆղանստանի զորամիավորումների ձեռնարկած հատուկ գործողություններից հետո իրավիճակը վատթարացել է։
Ակնկալվում է, որ առաջիկա ամիսներին Աֆղանստանի հյուսիսային այս շրջաններ կուղարկվեն մի քանի հազար ամերիկացի զինվորներ։ Ներկայումս այստեղ անվտանգությանն ու կայունությանը ուղղված միջոցառումներին աջակցում է չորսուկես հազար զինվոր՝ գերմանական հրամանատարության ներքո։