Մատչելիության հղումներ

Ռուսական կողմը հերքում է վարկածը, թե Լեխ Կաչինսկու ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով


Լեհաստանի կառավարական ինքնաթիռի կործանման պատճառներն ուսումնասիրող ռուսական հանձնաժողովն այսօր վարչապետ Պուտինին է ներկայացրել քննության առաջին նախնական արդյունքները։ Դրանց համաձայն, աղետի պատճառը տեխնիկական անսարքությունը չի եղել։

Ինչպես հաղորդել է Ռուսաստանի դատախազությանը կից քննչական խմբի ղեկավարը, այդ են ապացուցում օդանավի անձնակազմի եւ դիսպետչերների միջեւ տեղի ունեցած երկխոսության նախնական սղագրությունները։ Թեեւ դիսպետչերները տեղեկացրել են անբարենպաստ եղանակային պայմանների մասին, այդուամենայնիվ, օդաչուն վայրէջք կատարելու մասին որոշում է կայացրել։

Աղետի հնարավոր պատճառների ուսումնասիրությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG