Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահը ավիավթարի զոհ է դարձել


Ապրիլի 10-ին Սմոլենսկ ուղեւորվելիս թանձր մառախուղի պայմաններում աղետի է ենթարկվել Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռը։ Լեհական PAP գործակալությունը հաղորդում է, որ աղետի ենթարկված ինքնաթիռի բոլոր ուղեւորները եւ անձնակազմը զոհվել են։ Այս տեղեկությունը հաստատել է Սմոլենսկի նահանգապետ Սերգեյ Անտուֆեւը։

Ինքնաթիռը ընկել է առավոտյան 10:50-ին, Սմոլենսկի նահանգի Պեչորսկ քաղաքի օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս։ Ռուսաստանի դատախազության քննչական վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ աղետի ենթարկված ինքնաթիռում եղել է 132 մարդ, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին եւ նրա կինը։

Ապրիլի 10-ին Սմոլենսկում գտնվող «Կատին» լեհական ռազմական գերեզմանատանը պետք է տեղի ունենար ամբողջատիրության զոհերի ամենամյա հիշատակման արարողություն, որը գլխավորելու էր մասնավոր այցով Ռուսաստան ժամանող Լեխ Կաչինսկին։

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով աղետի հանգամանքները բացահայտելու համար հատուկ կառավարական հանձնաժողով է ստեղծվել, որը ղեկավարելու է վարչապետ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Շայգուն անմիջապես մեկնել է դեպքի վայր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG