Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է սատարել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը


Ռուսաստանի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել սատարել Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությանը, մինչդեռ Միացյալ Նահանգները այս կապակցությամբ դեռեւս որոշում չի կայացրել:

Իրադրությունը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի փողոցներում մնում է անկայուն:

Ապրիլի 9-ը եւ 10-ը Ղրղըզստանում սգո օրեր են հայտարարված:

Երկու օր առաջ Բիշքեկում նախագահ Կուրմանբեկ Բակիեւի հրաժարականը պահանջող ցուցարարների եւ իրավապահների միջեւ բախումների հետեւանքով առնվազն 75 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG