«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Ուղիղ երկու տարի առաջ, այս օրը, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երդմնակալության արարողությամբ ստանձնեց պետության ղեկավարի պատվաբեր, բայցեւ ծանր ու պարտավորեցնող պատասխանատվությունը։ Ասել, թե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնն ստանձնեց երկրում ստեղծված բարդ ներքաղաքական եւ բարոյահոգեբանական մթնոլորտում, կնշանակի քիչ բան ասել եւ, ըստ այդմ, մեղանչել իրականության դեմ։ Իսկ իրականությունն այն է, որ երկամյա վաղեմության հետընտրական սրացումներից, հատկապես մարտիմեկյան ողբերգությունից հետո, Հայաստանում ոչ թե բարդ կամ լարված ներքաղաքական իրադրություն էր սոսկ, այլ բեւեռացված, երկփեղկված ներհասարակական մթնոլորտ։ Սակայն, պետք է նկատել, որ պետության ղեկավարը կարողացավ գործնականում իրագործել հնարավորինս նվազագույն կորուստներով «ճգնաժամային իրավիճակը» հաղթահարելու վերաբերյալ իր իսկ առաջադրած պահանջը»։
«ժամանակ»-ը այլ կերպ է գնահատում այս հատվածը. - «Երկու տարին բավական քիչ ժամանակ է 2008-ի բուռն եւ ողբերգական իրադարձություններից ինչ-որ դրվագ անգամ մոռանալու համար: Առավել եւս, որ Սերժ Սարգսյանը իր նախագահության երկու տարիների ընթացքում գրեթե ոչ մի էական բան չարեց այդ իրադարձությունների ցավը հասարակության համար մեղմելու ուղղությամբ: 10 զոհերի մարդասպանները հայտնաբերված չեն, քաղբանտարկյալները ազատ արձակված չեն, շարունակվում են խուլիգանական եւ ոստիկանական հարձակումները ընդդիմության ակտիվիստների վրա: Այդ շարքը կարելի է երկար թվարկել՝ արձանագրելով, Սերժ Սարգսյանը իր նախագահական պաշտոնավարման երկու տարիների ընթացքում ոչ մի առանցքային քայլ չարեց երկրում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար: Եթե կատարվել է որեւէ քայլ, ապա բացառապես իմիտացիոն բնույթի, որը ոչ մի առարկայական դրական ազդեցություն չի ունեցել քաղաքացու կյանքի վրա սոցիալական, տնտեսական, իրավական տեսանկյունից: Բայց կարո՞ղ էր, արդյոք, նա այլ բան անել: Հազիվ թե»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը կանխատեսում է վաշինգտոնյան բանակցությունների ընթացքը. - «Մեծ հաշվով, Թուրքիայի համար Ղարաբաղն այնքան էլ կարեւոր չէ: Ավելի ճիշտ՝ կարեւոր է, բայց համատեղ հանձնաժողովը (այսինքն՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման թեման) ավելի կարեւոր է: Ադրբեջանի համար ճիշտ հակառակն է. նրանք ընդամենը ձեւացնում են, թե Ցեղասպանության թեման իրենց մտահոգում է, մինչդեռ իրականում նրանց միայն Ղարաբաղի հարցն է հետաքրքրում: Պարզ ասած, կարող է այնպես ստացվել, որ Թուրքիան «էգոիստություն անի» եւ համաձայնվի արձանագրությունները վավերացնել միայն համատեղ հանձնաժողով ստեղծելու դիմաց: Կհամաձայնվի՞ արդյոք Սերժ Սարգսյանը դրան: Ուզած-չուզած պիտի համաձայնվի, որովհետեւ արձանագրություններում արդեն այդ մասին գրված է: Բայց այդ դեպքում, բնականաբար, Ադրբեջանը նորից աղմուկ կբարձրացնի: Ամենայն հավանականությամբ, հենց այդ հնարավոր աղմուկը կանխելու համար էլ Էրդողանի բանագնացը մեկնեց Բաքու»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հետաքրքիր մի օրինաչափություն: 10 տարվա ընթացքում ընդդիմադիրները խստորեն քննադատել են Հայաստանի երկրորդ նախագահին, բայց վերջինս եթե դրան պատասխանում էր, ապա շատ հազվադեպ: Հակաքարոզչության բեռն ամբողջությամբ ընկնում էր «պատասխանատու» լրատվամիջոցների եւ գործիչների վրա: Հենց որ սկսեց խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանը, գրեթե ամեն մի հանրահավաքից հետո Քոչարյանը իրեն պարտավորված է զգում «արժանի հակահարված» տալ: Դա վկայում է այն մասին, որ երկրորդ նախագահին առանձնապես չէր հուզում, թե ինչեր են իր դեմ խոսում Գեղամյանը, Դեմիրճյանը կամ Արամ Զավենիչը: Բայց նա խորապես խոցվում է, երբ իրեն քննադատում է առաջին նախագահը: Ինչպես տեսնում ենք, Քոչարյանը ոչ միայն չի արհամարհում այդ քննադատությունը, այլեւ պատասխանում է կոպիտ, ջղաձիգ, գրեթե հայհոյախառն՝ հերքելով այդպիսով իր իսկ պնդումն այն մասին, թե նա անտարբեր է ընդդիմության կողմից իրեն տրված գնահատականների հանդեպ: Ինքնավստահ մարդը, ինչպիսին իրեն ձեւացնում է երկրորդ նախագահը, այդպիսի տոնով չի արձագանքում»:
«Իրավունք»-ի հետ զրույցում պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) ասում է. - «Ես կարծում եմ, որ ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ նախագահը իրավունք ունեն խոսելու: Սակայն այլ բան է, թե քաղաքական ներկա գործընթացներում դերակատարում ունեցող ուժերը որքանով են կարեւորում իրենց գործողությունները նախկին նախագահների հետ»: Հարցին, թե արդյո՞ք ինքը կարծում է, թե Քոչարյանը վերադառնում է մեծ քաղաքականություն, պատգամավորը պատասխանում է. - «Ես չգիտեմ: Ռոբերտ Քոչարյանը պետք է ինքը ասի»: Լրագրողը շարունակում է. - «Իսկ ՀՅԴ-ն այդ գործում մասնակցություն չունի՞»: «Ես կարծում եմ, որ դա կեղծ թեզ է, որը առաջ են քաշում: Հայտնի է, որ մենք 10 տարի եղել ենք աջակցող թիմում՝ թե' լավի, թե' վատի առումով մենք մեր տեսակետները ասել ենք: Բայց հիմա կառչած չենք անցյալից, մենք ապագային ենք նայում», - պատասխանում է Արծվիկ Մինասյանը: