Մատչելիության հղումներ

Ռուս դեսանտայինները մեկնել են Ղրղըզստան


«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ռուսական բանակի դեսանտի երկու վաշտ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրամանով մեկնել է Ղրղըզստան։ 150 զինծառայողները Իլ-76 մակնիշի ինքնաթիռով մեկնել են Կանտի օդային ռազմակայան, որտեղ պետք է վտանգի դեպքում պաշտպանեն այդ երկրում տեղակայված ռուսաստանցի զինվորականներին եւ նրանց ընտանիքների անդամներին։

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Նատալյա Տիմակովան ասել է, որ Դմիտրի Մեդվեդեւը ուժային կառույցներին կարգադրել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ղրղըզստանում ռուսաստանյան դիվանագիտական ներկայացուցչությունների եւ այլ հիմնարկների անվտանգությունն ապահովելու համար։

«Ինտերֆաքսը» նշում է, որ Կանտի օդանավակայանում տեղադրված է Ռուսաստանի օդուժի 5-րդ (Ուրալյան) բանակի պաշտպանության կազմի մեջ մտնող 999-րդ ավիաբազան, որտեղ տեղակայված են ՍՈւ-27 կործանիչներ, ՍՈւ-25 գրոհիչներ, Իլ-76 տրանսպորտային օդանավեր, Լ-39 ուսումնական օդանավեր եւ Մի-8 ուղղաթիռներ։ Օդային ռազմակայանում ծառայում է 250 սպա եւ ենթասպա, ինչպես նաեւ 150 ժամկետային զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG