Մատչելիության հղումներ

Ռեջեփ Էրդողան. «Մեր կողմից հետքայլը բացառված է, եթե արտակարգ իրավիճակ չլինի»


«Մենք միշտ հավատարիմ կմնանք մեր դրած ստորագրություններին: Մեր կողմից հետքայլը բացառված է, եթե արտակարգ իրավիճակ չլինի», - երեկ Փարիզում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը` անդրադառնալով Հայաստանի հետ ստորագրված արձանագրություններին:

Վկայակոչելով թուրքական հեռուստատեսությունը` «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը տեղեկացնում է նաեւ, որ Էրդողանը հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական ավարտի հույս է հայտնել:

Թուրքիայի վարչապետը նշել է, որ բանագնաց է ուղարկել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մոտ` փոխանցելու իր կառավարության նվիրվածությունը սկսված գործընթացը արդյունավետ ավարտի հասցնելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG