Մատչելիության հղումներ

Վրաստանի պաշտոնյաները չեն հրավիրվի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի օրվա տոնակատարություններին


Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ Վրաստանի պաշտոնատար անձինք չեն հրավիրվելու Մոսկվա` մասնակցելու Հաղթանակի 65-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:

Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչն այդ որոշումը հիմնավորել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների բացակայությամբ:

Անդրեյ Նեստերենկոն հավելել է, որ Վրաստանից մայիսի 9-ի տոնակատարություններին կմասնակցեն պատերազմի չորս վետերաններ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG