Ղրղըզստանի ընդդիմությունը, որը նախօրեին արյունալի բախումներից հետո հայտարարել էր երկրի գործադիր իշխանությունը ստանձնելու մասին, այսօր հայտնել է նաեւ խորհրդարանի լուծարման մասին:
«Մենք` որպես ժամանակավոր կառավարություն, կատարում ենք միաժամանակ նախագահի, խորհրդարանի եւ կառավարության պարտականությունները: Մենք ստանձնում ենք երկրում իշխանության վերահսկողությունը», - հայտարարել է նախկին արտգործնախարար Ռոզա Օտունբաեւան, ով գլխավորում է ընդդիմության ձեւավորած ժամանակավոր կառավարությունը:
Նա հայտնել է, որ կղեկավարի ժամանակավոր կառավարությունը կես տարի` մինչեւ մշակվի երկրի նոր Սահմանադրությունը:
Հաղորդվում է, որ Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը փախել է երկրի հարավային շրջաններ: Օտունբաեւայի վկայությամբ` Բակիեւը աջակիցներ է փնտրում հարավում` «շարունակելու համար պաշտպանել իր դիրքերը»:
Ղրղըզստանում երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով առնվազն 65 մարդ է զոհվել եւ հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: