Պաշտոնական տեղեկություններով առնվազն 17 մարդ սպանվել եւ 180-ից ավելի մարդ է վիրավորվել այսօր Դրղըզստանում տեղի ունեցած հակակառավարական հուզումների ժամանակ, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։
Արտակարգ իրավիճակների մի պաշտոնյա, ով իր անունը չի հայտնել, «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե սպանվածների թիվը կարող է հասնել 50-ի։ «Ռոյթերզ» լրատվական գործակալության ֆոտոթղթակիցը ավելի վաղ հաստատել էր ականատեսների վկայությունները, որ բախումներից հետո նախագահական նստավայրի մոտ` կենտրոնական հրապարակում 5 անկենդան մարմիններ կան:
Գործակալության փոխանցմամբ, մոտ 1000 մարդ գրոհել է գլխավոր դատախազության շենքը, ջարդել են պատուհանները, շենքից դուրս հանել համակարգիչներ ու այլ իրեր։ Դատախազության շենքում հրդեհ է բռնկվել։
Միջազգային գործակալությունների փոխանցմամբ, ցուցարարները գրոհում են պետական հաստատությունների շենքերի վրա։ Նրանք գրավել են պետական հեռուստաընկերությունը եւ ընդդիմության ներկայացուցիչները ուղիղ եթեր են մտել։
Ղրղըզստանի ընդդիմությունը, հազարավոր ցուցարարներ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը` մեղադրելով նրան կոռուպցիայի, ինչպես նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, խոսքի, մամուլի ազատությունը ճնշելու համար: Ղրղըզստանում հուզումները սկսվել են նախօրեին։