Իր հատուկ բանագնաց Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջոցով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ երկկողմ հանդիպում է հայցել Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում: Այդ մասին ասված է Թուրքիայի վարչապետի բանագնացի հետ Սերժ Սարգսյանի այսօր կայացած հանդիպման մասին Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հաղորդագրության համաձայն` Հայաստանի նախագահը բանագնացին ընդունել է Թուրքիայի վարչապետի խնդրանքով: Սինիրլիօղլուն Սերժ Սարգսյանին է փոխանցել Թուրիքայի վարչապետի գրավոր եւ Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի բանավոր ուղերձները:
«Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է գործնական քայլեր, որոնք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացում կերաշխավորեն վճռական տեղաշարժ: Բանագնաց Սինիրլիօղլուն Հայաստանի Հանրապետության նախագահին է փոխանցել թուրքական կողմի հավաստիացումները հայ - թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացում առաջընթաց ապահովելու պատրաստակամության վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում: