Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում կկայանա Օբամա - Սարգսյան հանդիպում


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարելիք այցի շրջանակներում կկայանա նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ հաստատվել է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն, շփումներ երկու երկրների ղեկավարությունների միջեւ, եւ մենք վստահ ենք, որ գալիք հանդիպումը երկու երկրների նախագահների միջեւ նոր որակ, նոր թափ կհաղորդի հարաբերություններին», - ընդգծեց արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է միջուկային անվտանգության հարցերով վաշինգտոնյան գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ Հայաստանի նախագահի հնարավոր հանդիպմանը, ապա այս պահին, Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, «այդպիսի պայմանավորվածություն ձեռք բերված չէ»:

«Ես կարող եմ տեղեկացնել, որ այս պահին թուրքական կողմի նախաձեռնությամբ Հայաստանում է գտնվում էրդողանի հատուկ բանագնացը` պարոն Սինիրլիօղլուն, որը նաեւ Թուրքիայի առաջին փոխարտգործնախարարն է, եւ որին այսօր կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, եւ նաեւ հանդիպում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի հետ», - փոխանցեց Նալբանդյանը:

Միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կանցկացվի ապրիլի 12-13-ը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG