Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահի մամուլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասը եվրոպական ուղղությունն է։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ, քննարկել են Եվրամիության Արեւելյան գործընկերությանը, տնտեսական համագործակցությանը, Հայաստանից ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացմանը առնչվող հարցեր:

Սերժ Սարգսյանը եւ Շտեֆան Ֆյուլեն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային խնդիրներին։ Հանձնակատար Ֆյուլեն վերահաստատել է Եվրամիության աջակցությունը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այդ ուղղությամբ ցուցաբերած վճռականությունն ու ջանքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG