Մատչելիության հղումներ

Գազի գնի բարձրացման դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնությամբ, երեքշաբթի օրը ավելի քան 30 հազար էջից բաղկացած հայցադիմում ներկայացվեց վարչական դատարան՝ ապրիլի 1-ից գազի սակագները 37 տոկոսով բարձրացնելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու վերաբերյալ։

Ներկայացվող հայցադիմումում ներառված է Հայաստանի տարբեր համայնքների 7200 բնակչի անուն, ազգանուն, անձնական տվյալներ, պահանջը հիմնավորող փաստաթղթեր: Հայցվորները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից պահանջում են հարգել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության եւ գազ սպառողների շահերի հավասարակշռման սկզբունքը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշմամբ բնակչությանը մատակարարվող 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 132 դրամ` նախկին 96-ի փոխարեն։ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սակագնի բարձրացումը հիմնավորում է այն փաստով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG