Los Angeles Times-ի փոխանցմամբ, սպանվածներն են` 25-ամյա Հայկ Եգնանյանը, 26-ամյա Սարգիս Քարաջյանը, 28-ամյա Հարութ Բաբուրյանը եւ 31-ամյա Վարդան Թոֆալյանը:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ կեսօրից հետո` ժամը 16:40-ին: «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հանցագործը ներս է մտել ու կրակ բացել:
Lոս Անջելեսի ոստիկանության մամուլի խոսնակ Ռոսարիո Հերերան ասել է, որ կասկածյալը սպիտակամորթ է, 30 տարեկանին մոտ տղամարդ, եւ ենթադրվում է, որ նա ազգությամբ հայ է:
Զոհերից 3-ը մահացել են տեղում, մյուսը` հիվանդանոցում:
Շաբաթ երեկոյան տված ասուլիսում Lոս Անջելեսի փոխոստիկանապետ Քըրք Ալբանեսը ասել է, թե համապարփակ հետաքննություն են սկսել:
Ոստիկանությունը չի կարծում, թե դա հանկարծակի, պահի ազդեցության տակ կատարված հանցագործություն է:
Ոստիկանությունը որեւէ վարկած չի հայտնել, բայց հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրները The Los Angeles Times-ի հետ զրույցում հնարավոր են համարել, որ միջադեպում ներգրավված են հայկական հանցախմբեր:
Ռեստորանի հարեւանությամբ ապրողները The Daily News-ին ասել են, թե ռեստորանը հաճախ դատարկ էր լինում: «Դա ստվերային տեղ է», - ասել է ռեստորանին մոտ ապրող Մեթ Էդվարդսը, - «Այն բացվել է 5 տարի առաջ ու միշտ փակ էր ու դատարկ»:
Մոտ ապրող մեկ այլ մարդ` Կիմ Սութոնը ասել է, թե այնտեղ ռեստորանից դուրս միշտ հավաքված մարդիկ էին լինում, որոնք խոսում էին, բայց երբեք ոչինչ չէին ուտում: