Մատչելիության հղումներ

Լոս Անջելեսում հայկական ընտանիքի անդամների սպանությունների պատճառը կարող էր լինել «սիրային եռանկյունին»


Քննիչները ուսումնասիրում են վարկած, ըստ որի` Հոլիվուդում հայկական ընտանիքի երեք անդամների սպանությունների շարժառիթը կարող էր կապված լինել «սիրային եռանկյունու» հետ, որում ներգրավված լիներ ընտանիքի անդամներից մեկը:

«Եղել են սիրային հարցեր», - «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Լոս Անջելեսի ոստիկանության քննիչ Դան Մայերսը` առանց մանրամասնելու:

Նա ընդգծել է, որ դա առայժմ վարկած է, որը ուսումնասիրվում է:

38-ամյա Կարինե Հակոբյանը սպանվել է մարտի 26-ին, նրա ամուսինը` 43-ամյա Խաչիկ Սաֆարյանը, եւ դուստրը` 9-ամյա Լուսինեն սպանվել էին ավելի քան մեկ տարի առաջ` 2008 թվականի դեկտեմբերի 11-ին: Երկու դեպքում էլ սպանվածների մարմինները հայտնաբերել էր Հակոբյանի եւ Սաֆարյանի 14-ամյա դուստրը:

Մայերսը հայտնել է, որ ողջ մնացած աղջկան ոստիկանությունը պաշտպանություն է առաջարկել եւ պարեկություն է սահմանել տան շրջակայքում:

Հակոբյանը եւ Սաֆարյանը ամուսնացել են Երեւանում եւ Միացյալ Նահանգներ տեղափոխվել 2003 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG