Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ողջունում է Իրանի հարցով քննարկումներին միանալու Չինաստանի պատրաստակամությունը


Պաշտոնական Վաշինգտոնը ողջունել է Պեկինի պատրաստակամությունը` միանալ Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառման շուրջ քննարկումներին:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սյուզըն Ռայսը ասել է, որ Չինաստանը համաձայնել է նստել սեղանի շուրջ եւ հարցի առնչությամբ մասնակցել լուրջ քննարկումների:

Իր հերթին, Սպիտակ տան մամուլի խոսնակ Բիլ Բարթընը նշել է, թե բանակցություններին միանալու` պաշտոնական Պեկինի պատրաստակամությունը շատ կարեւոր քայլ է:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման երեկ Իրանի միջուկային ծրագրի հարցով շուրջ մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG