Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը այսօր մեղադրել է օտարերկրացիներին, այդ թվում` ՄԱԿ-ի եւ Եվրամիության պաշտոնյաներին, անցած տարվա նախագահական եւ նահանգային ընտրություններում համատարած խախտումների համար:
Ընտրական հանձնաժողովների անդամների հետ հանդիպմանը նա հայտարարել է, թե, «անկասկած», ընտրություններում խախտումներ եղել են, սակայն դրանց համար պատասխանատու են ավելի շուտ օտարերկրացիները, քան երկրի բնակիչները:
«Պատճառը, թե ինչու են օտարերկրացիները դա արել, այլ թեմա է` նրանք ցանկանում էին ունենալ խամաճիկային ռեժիմ, նրանք ցանկանում էին ունենալ սպասարկու կառավարություն, կամ էլ ցանկանում էին այլ իրավիճակ ստեղծել երկրում», - հայտարարել է Քարզայը` հավելելով, թե ընտրական հանձնաժողովը հայրենասիրություն է ցուցաբերել եւ կանխել դա:
Աֆղանստանի նախագահը առանձնացրել է ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի նախկին տեղակալ Փիթեր Գալբրեյթին եւ Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Մորիյոնին, որոնցից առաջինը պնդում էր, որ ընտրություններում Քարզայի օգտին տրված ձայների 30 տոկոսը կեղծված են, իսկ Եվրամիության առաքելությունը կասկածելի էր համարել 1.5 միլիոն քվեներ: