ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նամիք Թանը շուտով կվերադառնա Վաշինգտոն: Այդ մասին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը այսօր փոխանցել է մի թուրք դիվանագետ, որը ցանկացել է անհայտ մնալ:
«Սկզբունքորեն որոշում է ընդունվել նրա վերադարձի վերաբերյալ», - ասել է դիվանագետը:
Նույն աղբյուրի վկայությամբ` ակնկալվում է, որ Թանը Վաշինգտոն կվերադառնա մինչեւ ապրիլի 12-ը, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, «ամենայն հավանականությամբ», մեկնելու է Միացյալ Նահանգների մայրաքաղաք` մասնակցելու միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին:
Թուրքիայի դեսպանը Վաշինգտոնից հետ է կանչվել մարտի 4-ին ամերիկյան Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւի նախագծին հավանություն տալուց անմիջապես հետո:
Թուրքական լրատվամիջոցները հավանական էին համարում, որ Էրդողանը նույն պատճառով կարող է չմասնակցել վաշինգտոնյան գագաթնաժողովին: