Հետազոտության պատվիրատուն ոչ թե պետությունն է, այլ տեղական «Անահիտ» կանանց աջակցության կենտրոնը, որին ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը:
Լրագրող, կենտրոնի ղեկավար Լարիսա Փարեմուզյանը ուսումնասիրությունների արդյունքները՝ վտանգները կանխարգելելու պահանջով ներկայացնելու է ինչպես տեղի, այնպես էլ պետական իշխանություններին, ու «Մանես« ԲԲԸ-ին, որին պատկանում է մկնդեղի գերեզմանոցը:
Մկնդեղի գերեզմանոցի շրջակայքում Պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գերեզմանոցի շրջակայքի ու հարեւան «Մադան» թաղամասի հողում մկնդեղի պարունակությունը 5-26 անգամ գերազանցում է սահմանված թույլատրելի խտությունը: Մինչդեռ «Մանես» ԲԲԸ-ում տեղյակ չէին ո'չ կենտրոնի վերջին ուսումնասիրությունների արդյունքների ու ո'չ էլ վտանգավորության մասին:
Ընկերության ղեկավար Աղվան Հովհաննիսյանն ասում է, թե եթե պարզվի, որ այն իսկապես վտանգավոր է, միջոցներ կձեռնարկեն: