Մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց` չորեքշաբթի առավոտյան երկրում նոր պայթյուններ են որոտացել, այս անգամ` Դաղստանի Կիզլյար քաղաքում: Զոհվել է առնվազն 12 մարդ, կան շուրջ երկու տասնյակ վիրավորներ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղ առավոտյան Կիզլյարում պայթեցվել է պայթուցիկով բեռնված ավտոմեքենա` այն պահին, երբ դրա մոտով անցնում էր ճանապարհա-պարեկային ծառայության կարգախումբը: Մոտ 20 րոպե անց, երբ դեպքի վայր են ժամանել քննիչներ եւ ուժային ծառայությունների ներկայացուցիչներ, հավաքվածների մեջ է ներխուժել ոստիկանական համազգեստով մի անձ եւ պայթեցրել ինքն իրեն:
Տեղական ժամանակով կեսօրին մոտ Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեից ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին փոխանցել են, որ զոհվածների թիվը հասել է 12-ի:
Զոհվածները հիմնականում իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Երկրորդ պայթյունի հետեւանքով զոհվել են, մասնավորապես, Կիզլյարի ոստիկանության պետը եւ Ռուսաստանի դատախազությանն առընթեր քննչական կոմիտեի Դաղստանի հանրապետական վարչության ղեկավարը:
Տեղի ունեցածի կապակցությամբ գործ է հարուցվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով` «Մահափորձ իրավապահ մարմինների աշխատակցի նկատմամբ», «Մահափորձ», «Երկու եւ ավելի անձանց սպանություն հանրության համար վտանգ ներկայացնող եղանակով», «Զենքի, զինամթերքի եւ պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառություն», «Զենքի եւ պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստում»:
Երկուշաբթի օրը մոսկովյան մետրոպոլիտենում տեղի ունեցած պայթյունների փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հատկանիշներով: