Մատչելիության հղումներ

Մարգարիտ Աճեմյան-Անհերթ. «Գրածս գեղարվեստական ստեղծագործություն չէ»


Մարգարիտ Աճեմյանը գրքի շնորհանդեսին: Երեւան, 30-ը մարտի, 2010 թ.:
Մարգարիտ Աճեմյանը գրքի շնորհանդեսին: Երեւան, 30-ը մարտի, 2010 թ.:

Երեքշաբթի օրը Երեւանում տեղի ունեցավ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի հայրերեն թարգմանության շնորհանդեսը:

Մասնագիտությամբ արվեստաբան Աճեմյան-Ահներթը գրի է առել իր մոր՝ 99 տարեկանում մահացած Եսթեր Ահարոնյան-Միներաճյանի հուշերը Ցեղասպանության վերաբերյալ:

Գիրքը (անգլերեն) լույս է տեսել 2007 թվականին՝ նույն տարում հեղինակին բերելով ամերիկյան «Մարդասիրական» մրցանակը, իսկ մեկ տարի անց՝ Նյու Յորքի ամենամյա տոնավաճառում ճանաչվելով լավագույնը «Պատմական հուշագրություն» անվանակարգում:

Հրատարակիչները ուզում էին գիրքը ճանաչել լավագույնը գեղարվեստական գրականության անվանակարգում, բայց հեղինակը չի թույլատրել:

«Ես ընդդիմացա: Իսկ իմ հրատարակիչը ասաց՝ «դու խենթ ես, սա սքանչելի գործ է»: Բայց ես նրան պատասխանեցի, որ սա գեղարվեստական ստեղծագործություն չէ. սա մորս կյանքի պատմությունն է», - այսօր ասաց Մարգարիտ Աճեմյան-Անհերթը՝ շարունակելով. - «Մայրս իր կյանքի պատմությունը ինձ պատմեց, ես էլ գրքիս մեջ դրեցի»:

Գիրքը նաեւ շատ լավ վաճառվել է ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլեւ այլ երկրներում՝ այդ թվում Թուրքիայում:

«Ուզում եմ հավատալ եւ հույս հայտնել, որ Մարգարիտ Աճեմյանի «Դռան թակոցը» գիրքը նաեւ շուտով կթարգմանվի թուրքերեն, որպեսզի թուրք նորահաս սերունդը ոչ թե գիտական աշխատություններից, այլ հենց բուն ականատեսի հուշերից իմանա այս մութ ժամանակների իրական պատմությունը», - ասաց գրքի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ, արվեստաբան Լեւոն Լաճիկյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG