Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետդեպարտամենտ. «Մենք հասկանում ենք դեսպանին հետ կանչելու Թուրքիայի որոշման պատճառները»


«Մենք հասկանում ենք դեսպանին հետ կանչելու Թուրքիայի որոշման պատճառները», - երկուշաբթի կայացած բրիֆինգում լրագրողներին ասել է պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոուլին՝ հավելելով. - «Մենք հույս ունենք, որ դեսպանը շուտով կվերադառնա»:

Կիրակի օրը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Պետդեպարտամենտի խոսնակի փոխանցմամբ, Քլինթոնը Դավութօղլուին տեղյակ է պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերի մասին, քննարկվել է Մինսկի խմբի գործունեությունը, կողմերը խոսել են հայ-թուրքական հարաբերությունների, Մերձավոր Արեւելքի զարգացումների մասին։

«Դա ջերմ եւ կառուցողական քննարկում էր: Երկուսն էլ՝ նախարարը ու պետքարտուղարը, ընդգծել են, որ Թուրքիայի ու Միացյալ Նահանգների միջեւ ռազմավարական գործընկերությունը կարեւոր է», - ասել է Քրոուլին։

Թուրքիայի արտգործնախարարությունը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել, որի համաձայն, Ահմեդ Դավութօղլուն Հիլարի Քլինթոնին հորդորել է արգելափակել բանաձեւի քվեարկությունը ներկայացուցիչների տան լիագումար նիստում: Ըստ Թուրքիայի արտգործնախարարության հաղորդագրության, պետքարտուղար Քլինթոնը հավաստիացրել է, որ Սպիտակ տունը դեմ է բանաձեւի ընդունմանը Կոնգրեսում:

Դավութօղլուն Քլինթոնին ասել է, թե արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը վնաս է հասցրել Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG