Մատչելիության հղումներ

Մեծ ութնյակի երկրները քննարկում են Իրանի դեմ պատժամիջոցները


Աշխարհի 8 խոշորագույն արդյունաբերական երկրների արտգործնախարարները Կանադայում քննարկում են անցկացնում, որի հիմնական թեման Իրանի միջուկային ծրագիրն է։

Քվեբեկ քաղաքում անցկացվող երկօրյա հանդիպմանը արդեն ելույթ է ունեցել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը, ով հայտարարել է, թե աշխարհը չի հանդուրժի միջուկային զենք ստեղծելու Իրանի նկրտումները, եւ շեշտել է, որ Իսլամական Հանրապետության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ քննարկումներին մասնակցում է նաեւ Չինաստանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG