Մատչելիության հղումներ

Մոսկվան սգում է ահաբեկչության զոհերի համար


Ռուսաստանում սուգ է հայտարարվել Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվածների համար։

Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենի «Լուբյանկա» եւ «Պարկ կուլտուրի» կայարաններում իրականացված ահաբեկչական երկու պայթյունների զոհերի թիվը պաշտոնական տվյալներով հասել է 39-ի, 73 մարդ տարբեր վնասվածքներով գտնվում են մոսկովյան հիվանդանոցներում։

Ըստ նախնական տվյալների` պայթյունները իրականացրել են երկու կին մահապարտ ահաբեկիչներ, որոնք օգտագործել են մինչեւ 3 կիլոգրամ տրոտիլի հզորության պայթուցիկ սարքեր:

Տեղի ունեցածը դատապարտել են բազմաթիվ պետություններ, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, Եվրախորհուրդը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ցավակցություն հայտնելով Ռուսաստանի ժողովրդին, իր ուղերձում վստահեցրել է, որ «ամերիկացի ժողովուրդը Ռուսաստանի ժողովրդի հետ միասին կանգնած է ընդդեմ ծայրահեղականության եւ արգահատելի ահաբեկչական հարձակումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG