Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը երեկ Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ-ի երկրների արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ-ի գործունեությանն առնչվող երկու տասնյակից ավելի հարցեր, այդ թվում` ԱՊՀ-ի հետագա զարգացման հայեցակարգի իրականացման, անվտանգության եւ միգրացիոն քաղաքականության բնագավառներում գործակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման եւ մի շարք այլ հարցեր:
Նախարարները հավանության են արժանացրել եւ ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների հաստատմանը ներկայացրել Մեծ հայրենականում Հաղթանակի 65-ամյակի առթիվ ընդունվելիք ուղերձի նախագիծը:
Նույն օրը ԱՊՀ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ուկրաինայի նորանշանակ արտգործնախարար Կոնստանտին Գրիշենկոյի հետ:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ սերտ համագործակցության ակնկալիք ունի` երկու երկրների հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար:
Նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային կազմակերպություններում համագործակցության, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների ու դրանց կարգավորման ուղիների շուրջ: