«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ` մայրաքաղաք Թբիլիսիում այսօր մի խումբ ցուցարարներ պահանջել են վերանվանել Ջորջ Բուշի փողոցը։
«Այսօրվա կառավարությունը ամերիկյան արտաքին քաղաքականության պրոյեկտ է, այն է` «գունավոր հեղափոխություն», որը ոչ մի լավ բան չի բերել մեր երկրին», - հայտարարել է բողոքի ակցիայի կազմակերպիչը` կինոբեմադրիչ Զազա Սվանիձեն։
Թբիլիսիի միջազգային օդանավակայանից մայրաքաղաք տանող` նախկինում «Մելանիի մայրուղի» անունը կրող փողոցը 2005 թվականի սեպտեմբերին անվանել են դրանից ամիսներ առաջ Վրաստան այցելած ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի անվամբ։
Այսօրվա բողոքի ակցիայի ընթացքում ցուցարարները պարզել են պաստառ` կողք-կողքի կանգնած Ջորջ Բուշի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նկարով, որի վրա մեծ սեւ գիծ էր քաշված։
Իրավապահները չեն խոչընդոտել ցույցը, իսկ պաշտոնական Թբիլիսին առայժմ որեւէ կերպ չի արձագանքել Ջորջ Բուշի փողոցը վերանվանելու պահանջին։