Կոնգրեսականները նամակ են հղել Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահին, որով հորդորում են 2011-ի ֆինանսական տարվա նախնական քննարկումներից առաջ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հետ հարաբերությունների, նաեւ` տարածաշրջանային խաղաղության ամրապնդման նպատակով հավելյալ քայլեր ձեռնարկել եւ հաջորդ տարվա հատկացումները կատարելիս նաեւ իրենց առաջարկները հաշվի առնել:
Հայաստանի եւ Ամերիկայի միջեւ ջերմ հարաբերությունների ջատագով օրենսդիրների ձեւակերպած 6 հիմնական պահանջներն են` 2011-ին Հայաստանին հատկացվող ամերիկյան օգնությունը հասցնել 70 միլիոն դոլարի, Ղարաբաղում հումանիտար ծրագրեր իրականացնելու նպատակով ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը տրամադրել հավելյալ 10 միլիոն դոլար, սահմանափակել ԱՄՆ-ի ֆինանսական հատկացումները Ադրբեջանին եւ պահպանել Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը, վերացնել Լեռնային Ղարաբաղի եւ Միացյալ Նահանգների միջեւ պաշտոնյաների ճամփորդության սահմանափակումները:
Նամակը ստորագրել են ե'ւ դեմոկրատ, ե'ւ հանրապետական կոնգրեսականներ:
2010 թվականի արտաքին ֆինանսական հատկացումների շրջանակներում Միացյալ Նահանգների Կոնգրեսը Հայաստանի համար հաստատել է 41 միլիոն, Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլար: