Այսօր Անկարայում կհանդիպեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը եւ Թուրքիայի հայկական համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը` Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: Հանդիպումը կկայանա հայկական կողմի նախաձեռնությամբ:
Հանդիպման նախօրեին թուրքական TRT-ին տված հարցազրույցում Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչը ներողություն է խնդրել վարչապետ Էրդողանից` ասելով, թե տեղի է ունեցել թյուրիմացություն, եւ իրենց ներկայացրած սխալ թվերի արդյունքում է վարչապետը լոնդոնյան իր ելույթում նշել Թուրքիայում անօրինական բնակվող 100 հազար հայերի մասին: «Մինչդեռ 30 հազարն են անօրինական ապրում, 70 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են», - թուրքական հեռուստատեսության համար մանրամասնել է Շիրինօղլուն:
Թուրքիայի վարչապետը վերջերս Լոնդոն կատարած իր այցի ժամանակ խոսել էր «անհրաժեշտության դեպքում Թուրքիայից անօրինական բնակվող Հայաստանի 100 քաղաքացիներին արտաքսելու մասին»: